Լուրեր

ՀՀԿ գավաթին արժանացան աջափնյակցիները

28.09.2014

2014թ. սեպտեմբերի 28-ին «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության սեղանի թենիսի մարզասրահում անցկացվեց ՀՀԿ 12-րդ մարզական խաղերի ծրագրով սեղանի թենիսի թիմային-անհատական առաջնությունը, որին մասնակցություն ունեցան Երևանի 7 ( Շենգավիթ, Արաբկիր, Էրեբունի, Ավան, Աջափնյակ,Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ Զեյթուն) ՀՀԿ տարածքային կազմակերպությունների և մարզերի 7 (Արարատ, Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց-Ձոր, Կոտայք) ՏԿ-ի թիմերը:
Թիմային առաջնության հաղթող դարձավ ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության թիմը: 2-րդ տեղ գրավեց Արաբկիրի, իսկ 3-րդ մրցանակային տեղը՝ Քանաքեռ Զեյթունի տարածքային կազմակերպությունների թիմերը:
Ինչպես նախորդ տարիներին անհատական առաջնությունը թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց միջև անցկացվեց 2 խմբով: 1-ին խմբում իրենց ուժերը չափեցին սեղանի որակավորում ունեցող մարզիկները , իսկ 2-րդ խմբում իրենց ուժերը չափեցին սեղանի թենիսի սիրողական կարգավիճակի մարզիկները:
Ըստ խմբերի առաջնության հաղթողներ դարձան՝
Տղամարդկանց 1-ին խմբում- ՀՀԿ Աջափնյակի ՏԿ թիմի անդամ՝
Մեսրոպ Ղուկասյանը,
Կանանց 1-ին խմբում- ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա ՏԿ թիմի անդամ՝
Հասմիկ Խաչատրյանը,
Տղամարդկանց 2-րդ խմբում-Շենգավիթի ՏԿ թիմի անդամ՝
Վահան Մամիկոնյանը,
Կանանց 2-րդ խմբում- ՀՀԿ Լոռու ՏԿ թիմի անդամ՝
Անահիտ Կրմզյանը:
Թիմային և անհատական հաշվարկով հաղթող և մրցանակային տեղեր գրաված կազմակերպությունները, ինչպես նաև միջոցառման ակտիվ մասնակցություն ունենալու համար՝ տարեց կին և տարեց տղամարդ մասնակիցները պարգևատրվեցին ՀՀԿ մեդալներով, գավաթներով և հուշանվերներով:
Միջոցառմանը ներկա էին և պարգևատրությունները կատարեցին՝ ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ՝ Արտակ Զաքարյանը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ՝ Կարինե Աճեմյանը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ՝ Արայիկ Հովհաննիսյանը:

← Վերադառնալ ցուցակին