Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց «Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցների հետ

19.09.2014

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ աշխարհի տարբեր պետություններից համաժողովի ժամանած սփյուռքահայեր:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց համաժողովի մասնակիցներին եւ նախապես շնորհավորեց Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ համայն հայությունը միավորվել է մեկ գաղափարի շուրջ՝ դատապարտել հայության դեմ կատարված ոճրագործությունը, հասնել ցեղասպանության ճանաչմանը մարդկության կողմից, քանի որ ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի խնդիրն է, այլեւ միջազգային հանրության:
ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ 2015 թվականին Երեւանում Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին կմասնակցեն ոչ միայն հայեր, այլեւ Հայոց ցեղասպանությունը դատապարտող օտարազգիներ: Մտքերի փոխանակության ընթացքում խորհրդարանականնները եւ համաժողովի մասնակիցները զրուցեցին եւ բարեմաղթանքներ հղեցին միմյանց: Այնուհետեւ հյուրերը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ պատգամավորների հետ շրջեցին խորհրդարանում, լուսանկարվեցին ԱԺ նիստերի դահլիճում:
 

← Վերադառնալ ցուցակին