Լուրեր

Վրաստանի վարչապետը կժամանի Հայաստան

20.08.2014

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով օգոստոսի 21-22-ը Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Այցի շրջանակում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:
Իրակլի Ղարիբաշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաև Մատենադարանում:
ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողներն օգոստոսի 21-ին ժամը 15:30-ին հրավիրվում են ՀՀ կառավարության մամուլի կենտրոն, որտեղ Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին