Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցեց Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելությանը

12.06.2014

 Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցեց Ռուսաստանի Ազգային տոնի` Ռուսաստանի օրվան նվիրված պաշտոնական ընդունելությանը: ԱԺ նախագահը շնորհավորեց Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

«Հարգարժան պարոն դեսպան,

շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Ռուսաստանի հետ դաշնակցային ռազմավարական հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից է: Հայաստանը մեծապես կարեւորում է Ռուսաստանի Դաշնության հետ փոխգործակցության ընդլայնումը բոլոր բնագավառներում, այդ թվում? խորհրդարանական ձեւաչափով, ինչը կանոնավոր կերպով զարգանում է? հիմնված լինելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:

Այս տարվա հուլիս ամսին տեղի կունենա իմ պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը եւ խորացմանը առնչվող հարցեր:

Հուսով եմ, որ այս տարին եւս հագեցած կլինի հանդիպումներով եւ փոխայցելություններով, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կհանդիսանան մեր դաշնակցային հարաբերությունների ամրապնդման քաղաքականության շարունակությունը:

Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը միտված է նաեւ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, պաշտպանության եւ ռազմատեխնիկական, ինչպես նաեւ արդյունաբերության, էներգետիկայի եւ այլ ոլորտներում համագործակցության խորացմանը:

Մեր երկու երկրների համագործակցության զարգացմանը եւ ընդլայնմանը մեծապես նպաստում է նաեւ ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը: Հանձնաժողովի 24-րդ վերջին նիստը կայացել է անցյալ շաբաթ Նիժնի Նովգորոդում: Օրակարգում ընդգրկված էին Հայաստանում եւ Ռուսաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր:

Վստահ եմ, որ մեր երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների զարգացման գործընթացում մեր դեսպանությունների ակտիվ ներգրավվածությունը մեծապես կնպաստի միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերությունների մակարդակի բարձրացմանը:

Պարոն դեսպան, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Ձեզ եւ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն եւ բարեկեցություն»:

← Վերադառնալ ցուցակին