Լուրեր

Մայրաքաղաքում բացվել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հուշաքանդակը

11.06.2014

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հուշաքանդակի հանդիսավոր բացման արարողությանը: Հուշաքանդակը տեղադրվել է Սայաթ-Նովայի պողոտայի և Ավագ Պետրոսյան փողոցի խաչմերուկին հարակից տարածքում: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Ավագ Պետրոսյանի ընտանիքի անդամները, բազմաթիվ արվեստագետներ ու երևանցիներ: Ճարտարապետ Լևոն Ղալումյանի նախագծով և քանդակագործ Տիգրան Արզումանյանի կողմից իրականացված հուշաքանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Ավագ Պետրոսյանի որդուն՝ Արա Պետրոսյանին: Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հուշաքանդակի տեղադրմանն աջակցելու համար՝ ներկաները նկատել են, որ արվեստագետի հիշատակը հավերժացնող այս կոթողը յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր երևանցու անընդհատ հիշեցնելու է Ավագ Պետրոսյանի մասին, ում արվեստով հայ ժողովուրդը հպարտացել է ոչ միայն Հայաստանում, այլև հայրենիքի սահմաններից դուրս:

← Վերադառնալ ցուցակին