Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

21.05.2014

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովի հետ: Ողջունելով հյուրին՝ Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջնահերթությունները, նաև հատկանշել է այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցում է գործընկեր քաղաքների հետ: Քաղաքապետը հույս է հայտնել, որ համանման սերտ փոխգործակցություն կձևավորվի նաև Ղազախստանի մայրաքաղաքի հետ. «Մենք իսկապես բավականին անելիքներ ունենք ինչպես երկու մայրաքաղաքների, այնպես էլ Ղազախստանի այլ քաղաքների միջև ևս գործընկերային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Անշուշտ, շատ կարևոր է, որ արդեն իսկ համաձայնեցված է Երևանի և Աստանայի միջև եղբայրացման մասին համաձայնագիրը, որը, վստահ եմ, մեր համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում ոչ հեռու ապագայում կկնքվի, ու երկուստեք փոխշահավետ գործակցության ծավալումը կդրվի գործնական հիմքերի վրա», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Այիմդոս Բոզժիգիտովն ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի իսկապես կարճ ժամանակահատվածում երկու երկրների մայրաքաղաքները ստորագրեն եղբայրացման մասին համաձայնագիրը. «Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը՝ երկուստեք գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ»,- նշել է դեսպանը:

← Վերադառնալ ցուցակին