Լուրեր
Քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել Արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին
09.05.2014
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձի և Շուշիի ազատագրման 22-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Ավան վարչական շրջան, ներկա գտնվել տոնական օրվա միջոցառումներին:
Երևանի քաղաքապետը ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի և Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ու բազմաթիվ ավանցիների հետ միասին նախ ծաղիկներ է խոնարհել Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Այնուհետ Երևանի քաղաքապետը այցելել է Ավանի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել նաև Մեծ Հայրենականում զոհված մարտիկների հիշատակին: Ավանդույթի համաձայն, հուշահամալիրի հարակից տարածքում կամակերպվել էր նաև տոնական միջոցառում, որի ընթացքին բազմաթիվ ավանցիների հետ միասին հետևել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: