Լուրեր

Նոր վարչապետի անունը հայտնի կդառնա ապրիլի 14-ին

10.04.2014

 Հայաստանի հանրապետական գործադիր մարմնի նիստում ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կուսակիցներին է ներկայացրել ՀՀ վարչապետի թեկնածության շուրջ քաղաքական ուժերի հետ քննարկումների արդյունքները: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ապրիլի 14-ին տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստ, որի արդյունքներով էլ կհայտարավի նոր վարչապետի անունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Շարմազանովը:

ՀՀ նախագահը քաղաքական խորհրդակցություններ է անցկացրել «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀԿ խոսնակը նշեց, որ կոռեկտ չի համարում նշել, թե ով կլինի վարչապետը կամ ում անուններն են քննարկվում, քանի դեռ չկա կուսակցության պաշտոնական տեսակետը:

Ապրիլի 3-ին վարչապետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել Տիգրան Սարգսյանը: Նույն օրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, որով ընդունել է կառավարության հրաժարականը եւ որոշել, որ կառավարության անդամները պետք է շարունակեն պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: Սպասվում է, որ նոր վարչապետի անունը հայտնի կդառնա այսօր՝ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում:

← Վերադառնալ ցուցակին