Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է <<Երևանի մեծ մրցանակ>> հեծանվային սպորտի միջազգային մրցաշարի մասնակիցներին

20.09.2013

 Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի հեծանվահրապարակում կազմակերպված ՀՀ անկախության 22-րդ ամյակին և Խաղաղության միջազգային օրվան նվիրված <<Երևանի մեծ մրցանակ>> հեծանվային սպորտի միջազգային մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող միջազգային մրցաշարն, ի դեպ, առաջին անգամ է կազմակերպվում Երևանում:
Մրցաշարին մասնակից Հայաստանի, Վրաստանի և Իրանի մարզիկների անզիջում պայքարն ավարտվել է Հայաստանի մասնակցի հաղթանակով:
Լավագույն երեք տեղերը զբաղեցրած մրցանակակիրներին շնորհավորել, պարգևատրել և գավաթներ է հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Մրցաշարի շրջանակում <<Խաղաղության շարժում>> միջազգային կազմակերպության երևանյան ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով համերաշխության և խաղաղության շարժմանն աջակցելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհել է MasterPeace միջազգային շարժման Հայաստանի <<Պատվավոր անդամի>> կոչում:
Հանդիսավոր արարողության շրջանակում եզրափակիչ մրցավազքերին հաջորդել են նաև պարային խմբերի ցուցադրական ելույթները:

← Վերադառնալ ցուցակին