Լուրեր

Ավարտվել է <<Գրքի բանկ-նվիրատվության տաղավար>> ծրագիրը

04.09.2013

 Երևանը <<Գրքի համաշխարհային մայրաքաղաք>> հռչակելուն նվիրված ամփոփիչ միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նախաձեռնությամբ, <<Ֆլեշմոբ Դիվիզիա>> երիտասարդական ՀԿ-ի հետ համատեղ, մայրաքաղաքում իրականացվեց նաև <<Գրքի բանկ - նվիրատվության տաղավար>> ծրագիրը:
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում տեղադրված տաղավարում այս տարվա ապրիլից մեկնարկած և օգոստոսի 31-ին ավարտված ծրագրի շրջանակում բնակիչները <<Գրքի բանկի>> միջոցով նվիրել են 6000-ից ավելի գեղարվեստական և գիտահանրամատչելի գրքեր: Հավաքված գրականությունից, համաձայն ծրագրի, շուրջ 3000-ը փոխանցվել է ՀՀ, 1000-ը՝ ԼՂՀ համայնքային գրադարաններին, 2000 գիրք էլ փոխանցվել է ՀՀ զորամասերին:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված ծրագիրը կլինի շարունակական և կդառնա հաճելի ավանդույթ: Գաղափարի նպատակն է հասարակության շրջանում ամրապնդել գիրք նվիրելու մշակույթն ու աջակցել գրադարանների զարգացմանը:

← Վերադառնալ ցուցակին