Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռումինիայի դեսպանին

11.07.2013

Հուլիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կրինա Ռոդիքս Պրունարիուին` մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին` նշելով, որ նրա պաշտոնավարության տարիներին հայ-ռումինական հարաբերությունները տարբեր բնագավառներում դինամիկ զարգացել են: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի հետագա ակտիվացումը եւ երկկողմ շփումները: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց նաեւ առեւտրատնտեսական կապերի զարգացումը, համագործակցության խորացումը մշակույթի, գիտության, կրթության եւ այլ ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար եւ անդրադառնալով Հայաստանում իր պաշտոնավարության տարիներին` դեսպան Պրունարիուն նշեց, որ դրանք եղել են հետաքրքիր ու կարեւոր աշխատանքային տարիներ, եւ ինքը Հայաստանում ձեռք է բերել տասնյակ բարեկամներ: Հայ-ռումինական համագործակցության զարգացման համատեքստում նա կարեւորեց միջխորհրդարանական գործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Տիկին դեսպանը նույնպես անհրաժեշտ համարեց տնտեսական կապերի զարգացումը եւ ակտիվացումը, համագործակցությունը տարբեր ոլորտներում: 

← Վերադառնալ ցուցակին