Լուրեր

Երևանցի դպրոցականներն այցելել են իրենց դպրոցների անվանատուների արձաններին

18.04.2013

 Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտներն այսօր այցելել են իրենց դպրոցների անվանատու գործիչների հուշարձաններին։
Հուշարձանների պահպանության օրվա առթիվ դպրոցականները մեկական դասաժամ տրամադրել են՝ մաքրելու հուշարձանների տարածքները, ապա ծաղիկներ են դրել անվանի գործիչների արձաններին։
Երևանի քաղաքապետարանի, ՀՀ պաշտպանության և մշակույթի նախարարությունների համատեղ կազմակերպած համաքաղաքային միջոցառմանը մասնակցել են մայրաքաղաքի բոլոր հիմնական դպրոցների, այդ թվում նաև դեռևս չանվանադրված դպրոցների աշակերտները։
Արձանների շուրջն աշակերտների մասնակցությամբ անցկացվել են նաև օրինակելի դասեր՝ արձանի անվանակրի ու հեղինակի մասին պատմող դրվագներով։
Միջոցառումներին ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետի տեղեկալ Վանո Վարդանյանը, հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

← Վերադառնալ ցուցակին