Լուրեր
Տարոն Մարգարյանը մասնակցել է զոհված ազատամարտիկ Հայկ Խաչատրյանի հուշատախտակի բացմանը
10.04.2013
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ մասնակցել է Արցախյան պատերազմի ազատամարտիկ Հայկ Խաչատրյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացմանը:
Հուշատախտակը, Երևանի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 28-ի որոշման համաձայն, տեղադրվել է Նոր Արեշի 35-րդ փողոցի հ. 127/2 հասցեում գտնվող շենքի ճակատային հատվածում, ուր մինչև 1993 թվականը ապրել է ազատամարտիկը:
Հայկ Խաչատրյանը 16 տարեկանում կամավորական ջոկատների կազմում մասնակցել է Քելբաջարի, Կուբաթլուի և Մարտակերտի շրջանի գյուղերի ազատագրմանը և զոհվել 1993 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Մատաղիսի ազատագրման գործողությունների ժամանակ:
Հայկ Խաչատրյանի հայրը՝ Արարատ Խաչատրյանը, ընտանիքի անունից խորին շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին բոլոր ազատամարտիկների, այդ թվում և իրենց ընտանիքին ցուցաբերած մշտական ուշադրության և աջակցության համար: