Լուրեր
Լրացավ Եղիշե Չարենցի ծննդյան 116 տարին
13.03.2013

Մարտի 13-ին՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և Ե. Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ մեծանուն գրողի հուշահամալիր են այցելել Երևան քաղաքի հիմնական դպրոցների աշակերտներ, անվանի արվեստագետներ։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ է դրվել հուշարձանին։
Հուշահամալիրին ծաղիկներ դնելուց հետո չարենցասերները ասմունքել են, ապա դպրոցականները Չարենցի բանաստեղծություններով թերթիկներ են բաժանել անցորդներին։