Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սարգիս Հովսեփյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

15.11.2012

Նոյեմբերի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստան-Լիտվա ընկերական խաղով Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա ավագ Սարգիս Հովսեփյանը հրաժեշտ է տվել մեծ ֆուտբոլին:
Հրաժեշտի հանդիսավոր արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և Երևանի մարզական կյանքին ակտիվ մասնակցության համար Սարգիս Հովսեփյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Ազգային հավաքականի կազմում ավելի քան 130 հանդիպումներ անցկացրած Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա ավագն ընդամենը 5 րոպե է անցկացրել խաղադաշտում, որից հետո ֆուտբոլասերների ծափողջյունների ներքո թողել է խաղադաշտը:
Խաղընկերներն էլ յուրովի ֆուտբոլային ձևով են շնորհավորել իրենց երկարամյա ավագին, խոշոր` 4:2 հաշվով հաղթելով Լիտվայի ազգային ընտրանուն:

← Վերադառնալ ցուցակին