Լուրեր

Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում բացվել է հերթական բակը

14.11.2012

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի հերթական բարեկարգ բակի հանդիսավոր բացմանը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նորաստեղծ հանգստյան գոտու կառուցումը քաղաքապետարան - մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է: Հերթական անգամ մայրաքաղաքի բակերի բարեկարգման գործին իր մասնակցությունն է ունեցել <<Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա>> ընկերությունը:Տասնյակ տարիներ անխնամ ու անհրապույր բակային տարածքն այսօր բնակիչների առջև իր դռներն է բացել` գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով ու մանուկների համար խաղահրապարակներով կահավորված: Բնակիչներն իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին և <<Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա>> ընկերությանը բակը բարեկարգելու համար:Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունը, ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց լուման ունենալ Երևանի բարեկարգման գործում:<<Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ևս մեկ բակ հանձնեցինք մեր երեխաներին ու բնակիչներին: Այս բակի կառուցման հիմնական ներդրողը <<Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա>> ընկերությունն է: Մենք ևս մեկ անգամ փաստում ենք, որ քաղաքապետարան - մասնավոր հատված համագործակցությունը բերում է նմանատիպ արդյունքների, ինչպես մեր բնակչության, այնպես էլ Երևան քաղաքի բարեկարգման համար: Այս ընկերությունից բացի մենք ունենք մի շարք գործընկեր կազմակերպություններ, որոնք ևս հայտ են ներկայացրել նման ներդումներ իրականացնելու համար, և վստահ եմ, որ հաջորդ տարիների ընթացքում գործընկերների թիվը կընդլայնվի>>,- նշել է քաղաքապետը:<<Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա>> ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանն իր հերթին նշել է, որ համայնքների զարգացումը ընկերության առաջնահերթ ուղղություններից մեկն է և որ այս խաղահրապարակի բացումը դրա վառ օրինակներից մեկն է. <<Երեխաների առողջ ապրելակերպը և ֆիզիկական զարգացումը մեր ընկերության սոցիալական պատասխանատվության առաջնայնություններից է, և մեր հաջողված համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ կլինի շարունակական ու կընդգրկի այլ ոլորտներ ևս>>,- նշել է Գագիկ Դանիելյանը:Բակի հանդիսավոր բացման արարողությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նաև <<Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա>> ընկերության գործարանի տարածքով, այցելել արտադրամաս և պահեստ: Ընկերության տնօրենը քաղաքապետին է ներկայացրել ըմպելիքների արտադրման գործընթացը, ինչպես նաև ընկերության նոր՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող հոսքագիծը:

 

← Վերադառնալ ցուցակին