Լուրեր

Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում ԳԴՀ դեսպանի հետ Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում ԳԴՀ դեսպանի հետ

09.11.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ։ Շնորհավորելով նորանշանակ դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հայ-գերմանական հարաբերությունները և կարևորել երկու երկրների դեսպանությունների դերն այս հարցում։<<<<Քաղաքային զարգացման համագործակցություն>> ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանը համագործակցում է Գերմանիայի Համբուրգ և Հալլե Զալլե քաղաքների հետ։ Կարծում եմ՝ փոխգործակցության հեռանկարներ կան ինչպես համայնքային զարգացման, այնպես էլ կրթամշակութային, փորձի փոխանակման և շատ այլ ոլորտներում։ Ակնկալում ենք նաև Ձեր գործուն աջակցությունը՝ առկա համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու և ավելի ամրապնդելու հարցում>>,- նշել է Երևանի քաղաքապետը։Դեսպան Ռայներ Մորելը ևս ցանկություն է հայտնել համագործակցությունը տեսնել ավելի ընդգրկուն։
<<Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը խոստումնալից է և բազմակողմ ոլորտներ է ներառում: Քաղաքների միջև գործընկերությունը շատ արդյունավետ ձևաչափ է>>,- նշել է Ռայներ Մորելը։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել և ընդառաջել բոլոր այն ծրագրերին, որոնք կնպաստեն Երևանի և Գերմանիայի քաղաքների միջև երկկողմ կապերի ընդլայնմանը։

← Վերադառնալ ցուցակին