Լուրեր
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
06.11.2012
Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ամփոփվեցին «2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների արդյունքները: Պատգամավորները հանձնաժողովի իրավասության ոլորտներին վերաբերող մի շարք առաջարկներ արեցին բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու նպատակով, որոնք հանձնաժողովը կներկայացնի կառավարության քննարկմանը: