Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի նախագահին

08.10.2012

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական հարաբերություններին եւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվեց փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը բոլոր բնագավառներում: Կողմերը գոհունակությամբ փաստեցին վերջին շրջանում միջխորհրդարանական փոխայցերի եւ փոխշփումների ակտիվացումը, կարեւորեցին երկու խորհրդարանների միջեւ գործակցության խորացումը, բարեկամական խմբերի միջեւ շփումները: Անդրադարձ կատարվեց նաեւ «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրին, որը Հայաստանում գործում է 1998թ.-ից եւ տվել է իր դրական արդյունքները: Այս տարիների ընթացքում բազմաթիվ հայ ուսանողներ պրակտիկա են անցել Բունդեսթագում եւ իրենց ձեռք բերած գիտելիքները հաջողությամբ կիրառում են տարբեր ոլորտներում: Նշենք, որ հաջորդ տարվանից, երկու խորհրդարանների նախագահների պայմանավորվածության համաձայն, գերմանացի ուսանողներին եւս հնարավորություն կընձեռնվի պրակտիկա անցնել Հայաստանի խորհրդարանում:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: 

← Վերադառնալ ցուցակին