Լուրեր

Խորհրդարանը քննարկեց ՀՀ վերահսկիչ պալատի 2011 թ. տարեկան հաշվետվությունը

11.09.2012

Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված հարցերը եւ շարունակեցին օրակարգային հարցերի քննարկումը:

«Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է մշտապես գործող տարածքային զարգացման եւ բնապահպանական նախարարական կոմիտեի 2012 թվականի հունվարի 12-ի նիստի ժամանակ տրված հանձնարարականի արդյունքում: Հիմնական զեկուցողը նշեց, որ բնակարանային ֆոնդի անհատույց մասնավորեցման գոյություն ունեցող կարգը տվյալ ոլորտում թույլ չի տալիս իրականացնել միասնական քաղաքականություն, այն լուծումներ է տալիս միայն անհատականացված, եզակի դեպքերին: Ըստ կառավարության ներկայացուցչի` նախատեսվում է իրականացնել պետական բնակարանային ֆոնդի նոր հաշվառում եւ ամփոփ արդյունքները ներկայացնել ՀՀ վարչապետին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի տեղեկացմամբ` նախագիծը հանձնաժողովում քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի 2011 թվականի տարեկան հաշվետվությունը: Նա նշեց, որ վերահսկողության արդյունքներն ամփոփվել են ՀՀ վերահսկիչ պալատի 34 ընթացիկ հաշվետվություններում, որոնք, «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն, Վերահսկիչ պալատի խորհրդի կողմից հաստատվելուց հետո տասն օրվա ընթացքում ներկայացվել են ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողով եւ ՀՀ կառավարություն:

Հաշվետու տարում պետական մարմիններում, համայնքներում եւ այլ կազմակերպություններում իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել են անարդյունավետ ծախսերի բազմաթիվ խախտումներ եւ թերություններ: Շինարարական աշխատանքների վերահսկողության ընթացքում արձանագրվել են բազմաբնույթ խախտումներ, որոնցից առավել ուշագրավ են ծավալային հավելագրումները, գնային արհեստական թանկացումները, անորակ աշխատանքները: Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային 55 մարմիններից 18-ում իրականացված ընտրանքային ստուգմամբ հայտնաբերվել են պետական նպաստի համակարգին վերաբերող տարաբնույթ խախտումներ: Հաշմանդամներին վճարված կենսաթոշակների եւ տրված արտոնությունների ուղղությամբ նույնպես արձանագրվել են բազմաբնույթ խախտումներ եւ թերություններ: Զեկուցողը տեղեկացրեց, որ վերջին երկու տարիներին ՀՀ վերահսկիչ պալատի առաջարկություններով կենսաթոշակների վճարման գործընթացը էապես բարելավվել է, հստակեցվել է հաշվառումը, ներդրվել է էլեկտրոնային արդյունավետ համակարգ, եւ գործընթացը դարձել է առավել թափանցիկ: Այնուամենայնիվ, անելիքները դեռ շատ են, հետեւաբար ոլորտը մշտապես լինելու է Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում: Արտադրության եւ սպառման վտանգավոր թափոնների, ընդերքի տրամադրման եւ օգտագործման ոլորտներում իրականացված ընտրանքային ստուգումների արդյունքում նույնպես բացահայտվել են բազմաբնույթ խախտումներ եւ թերություններ: Վտանգավոր թափոններ առաջացնող կազմակերպությունների 79 տոկոսը չեն կազմել վտանգավոր թափոնների անձնագրեր, եւ չեն ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն` համաձայնեցման: Կոմունալ սպասարկման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կողմից վտանգավոր թափոնների փոխադրումը եւ տեղադրումն իրականացվել է առանց համապատասխան լիցենզիաների:

Վերահսկիչ պալատի նախագահը նշեց, որ հայտնաբերված խախտումների եւ թերությունների բազմաթիվ օրինակներ ներկայացված են Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվություններում:

Իշխան Զաքարյանն անդրադարձավ նաեւ Ազգային ժողովին եւ կառավարությանը ներկայացված առաջարկներին:

ՀՀ Ազգային ժողովին առաջարկվում է գիտության ոլորտում թեմատիկ ծրագրերով ֆինանսավորվող կազմակերպությունների ցանկը եւ ֆինանսավորման չափը սահմանել «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով, հարստացուցիչ ձեռնարկությունների պոչամբարներում թափոնների տեղադրման դեպքում բնապահպանական վճարի դրույքաչափերը օրենքով հստակ սահմանելու նպատակով համապատասխանեցնել «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» եւ «Թափոնների մասին» ՀՀ օրենքներում սահմանված հասկացությունները, գազալցակայաններից տեղական տուրք գանձելու խնդիրը կանոնակարգելու նպատակով քննարկել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի ժա) ենթակետի փոփոխության հարցը, քննարկել մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը բոլոր ծնողներին տրամադրելու հարցը` անկախ ծնողի աշխատելու հանգամանքից: Եվ քանի որ սոցիալական աջակցության խորհուրդների աշխատանքներն անարդյունավետ են եւ կրում են ձեւական բնույթ, անհրաժեշտ է ՀՀ օրենսդրությամբ վերանայել այդ կառույցի գոյության նպատակահարմարության հարցը:

ՀՀ կառավարությանն առաջարկվում է պետական սեփականության կառավարման ոլորտում քննարկել պետական գույքը վարձակալությամբ հանձնելու գործընթացում վարձավճարի չափը շուկայական գներին հնարավորինս մոտեցնելու հարցը, քննարկել պետական գույքի մասնավորեցման տիպային պայմանագրում ներդրումներին եւ աշխատատեղերին վերաբերող պարտավորությունները հստակեցնելու հարցը, պետական մասնակցությամբ կազմակերպությունների` փաստացի չօգտագործվող շենքերի հետագա արդյունավետ օգտագործման խնդիրը: Առաջարկվում է նաեւ պոչամբարների թափոններն առանձին ծածկագրով ներառել ՀՀ տարածքում գոյացող արտադրության եւ սպառման թափոնների հաստատված ցանկի` հանքային ծագում ունեցող թափոնների կազմում: Առաջարկություններ են արվել նաեւ համայնքային սեփականության կառավարման, սոցիալական եւ շինարարության ոլորտների վերաբերյալ:

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը պատասխանեց նաեւ ԱԺ պատգամավորների հարցերին:

ԱԺ նախագահի գնահատմամբ` ՀՀ վերահսկիչ պալատն ամեն տարի հանդես է գալիս տարբեր ոլորտներում գրանցված խախտումների ու չարաշահումների վերաբերյալ հաշվետվությամբ, բայց չարաշահումները շարունակվում են. Վերահսկիչ պալատի նախագահը չի՞ կարծում արդյոք, որ պետք է կիրառել ավելի արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ: Խորհրդարանի ղեկավարը ճիշտ չհամարեց ՀՀ վերահսկիչ պալատի` օպերատիվ վերահսկողության ձեւաչափին անցնելը: Խախտումները կանխելու համար նա հորդորեց կոնկրետ եւ գլոբալ լուծումներ առաջարկել:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ վերահսկիչ պալատի ստուգումների ամբողջական ցանկը հաստատվում է ԱԺ-ի կողմից, եւ դա փոփոխման ենթակա չէ: Իշխան Զաքարյանն ասաց, որ ինքը կիսում է ԱԺ նախագահի` ստուգումների ամբողջ համակարգը կանոնակարգելու մտահոգությունը: Խոսելով չարաշահումներից` հիմնական զեկուցողը նշեց, որ տարբեր ոլորտներում հայտնաբերված խախտումները շատ են, սակայն երկու տարվա լուրջ, քրտնաջան աշխատանքի արդյունքում սոցիալական ոլորտում հաջողվել է ստեղծել անխոցելի համակարգ: Իշխան Զաքարյանը վստահեցրեց, որ օպերատիվ վերահսկողության մեթոդի կիրառման արդյունքում հնարավոր կլինի մյուս բնագավառներում նույնպես հասնել հաջողությունների:

Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության վերաբերյալ իրենց հարցերում եւ գնահատականներում պատգամավորները շեշտեցին այն հանգամանքը, որ վերջին տարիների ընթացքում կառույցի կողմից կատարվել է բավական մեծ աշխատանք, սակայն մի շարք ոլորտներում վերահսկողությունն ուժեղացնելու խնդիր կա: Պատգամավորները նկատեցին խախտումների բնույթի կրկնություն, եւ առաջարկեցին մեխանիզմներ մշակել Վերահսկիչ պալատի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով: Ի պատասխան հարցադրումներին` Իշխան Զաքարյանը նշեց, որ ստուգումների արդյունքում իսկապես կան կրկնվող բնույթի խնդիրներ, իսկ լուծումը կարող են լինել համակարգային փոփոխությունները:

Պատգամավորները զեկուցողին հարցեր ուղղեցին հաշվետվության մեջ նշված գրեթե բոլոր` շինարարության, գնումների գործընթացի, բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման, սոցիալական, գյուղատնտեսության, գիտության եւ կրթության, հանրային ծառայությունների կարգավորման ոլորտներում կառույցի իրականացրած ստուգումների, արձանագրված խախտումների եւ հետեւանքների վերաբերյալ: Նրանք արձանագրեցին, որ Վերահսկիչ պալատի 2011 թ. տարեկան հաշվետվությունը կարող էր ավելի ծավալուն եւ մանրամասն լինել: Կառույցի նախագահի պարզաբանմամբ` վերջնական հաշվետվության մեջ բնութագրական խախտումներն են միայն ներառվել, քանի որ պարբերաբար Ազգային ժողով են ներկայացվել Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունները:

Հարակից զեկուցման ժամանակ այս հարցին անդրադարձավ նաեւ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սուքիաս Ավետիսյանը` նշելով, որ, օրենքի համաձայն, վերջնական հաշվետվության մեջ պետք է ներառված լինեն նաեւ ընթացիկները: Նրա խոսքով? նաեւ ցանկալի կլիներ Ազգային ժողովին տեղեկացնել, թե ինչ ընթացք են ստացել ընթացիկ հաշվետվությունների ժամանակ արված առաջարկները:

Ազգային ժողովը հարցի քննարկումը կշարունակի սեպտեմբերի 12-ին:

← Վերադառնալ ցուցակին