Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ԼՂՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին
03.09.2012
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում այցելել է Ստեփանակերտ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:ՀՀ պատվիրակության անդամները, ԼՂՀ քաղաքական և զինվորական բարձրագույն ղեկավարության հետ միասին, առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քայլերթով ուղևորվել են դեպի ԼՂՀ մայրաքաղաքի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Արցախի ազատության և անկախության համար զոհվածների հուշակոթողին, ազատամարտիկների շիրիմներին:Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է նաև տոնական միջոցառումներին, այդ թվում նաև այցելել Շուշի քաղաք:Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել քաղաքի մատույցների մոտ գտնվող հուշակոթողին և Վազգեն Սարգսյանի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Սպարապետի և հերոս ազատամարտիկների հիշատակին:Պատվիրակության անդամները այցելել են նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար: