Լուրեր
Բացվել է Վահագն Դավթյանի հուշատախտակը
15.08.2012
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և Երևանի ավագանու որոշմամբ Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 80 հասցեում բացվել է հայ մեծանուն բանաստեղծ, ակադեմիկոս, Արաբկիրի հիմնադիրներից մեկի` Վահագն Դավթյանի հուշատախտակը:1932 թվականին հայրենադարձվելով` բանաստեղծը Երևանում ապրել է Արաբկիր թաղամասում, իսկ 1952-1996 թվականներին Վահագն Դավթյանն ապրել ու ստեղծագործել է հենց այն տանը, որի պատին էլ տեղադրվել է այդ մասին իրազեկող հուշատախտակը: Հուշատախտակի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է:Հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Երևանի ավագանու անդամներ, ինչպես նաև մտավորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ:Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը գրողների և մտավորականների անունից շնորհավորել ու շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար` ընդգծելով, որ ներկայում քաղաքապետի կողմից ցուցաբերվող ուշադրությունն ու հոգատարությունը կարևոր է սերունդների դաստիարակության և ազգային արժեքների պահպանման ու տարածման գործում:Ներկաներն այցելել են նաև Վահագն Դավթյանի անունը կրող զբոսայգի և ծաղիկներ դրել բանաստեղծի արձանին: