Լուրեր

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ նրա գլխավորած պատվիրակությունն այցելեցին Ծիծեռնակաբերդ

24.07.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները հուլիսի 24-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Բարձրաստիճան հյուրը եղավ նաեւ Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, գրառում կատարեց պատվո հյուրերի հուշամատյանում։ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը «Հիշողության պուրակ»-ում տնկեց մշտադալար եղեւնի։

← Վերադառնալ ցուցակին