Լուրեր
Երևանի քաղաքապետը հանդիպել է Արգենտինայի դեսպանին
20.07.2012
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերայի հետ։
Ընդգծելով հայ-արգենտինական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը` քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարները և նշել է, որ Երևանի և արգենտինական քաղաքների միջև հարաբերությունները ընդլայնման լայն հեռանկար ունեն:<<2000 թվականից Երևանը և Բուենոս Այրեսը քույր քաղաքներ են հանդիսանում։ Երևանը 2012 թվականի համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու տոնակատարությունների շրջանակում Բուենոս Այրեսի քաղաքապետին հյուրընկալելով համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու լավ հիմքեր դրվեցին: Ի նշան մեր բարեկամության Աջափնյակ վարչական շրջանում այսօր վերակառուցվում է կենտրոնական այգին, որն անվանվելու է Բուենոս Այրեսի և դառնալու է վարչական շրջանի փոքր կենտրոնը>>,- նշել է Տարոն Մարգարյանը՝ միաժամանակ կարևորելով երկու երկրների դեսպանների ակտիվ մասնակցությունը հարաբերությունների ընդլայնման գործում:Դեսպանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընդունելության համար և հույս հայտնել, որ իր առաքելության շրջանակում քաղաքապետարանի հետ կծավալվի արդյունավետ համագործակցություն:Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցել համատեղ, փոխշահավետ ծրագրերի իրականացմանը և ակնկալում է համագործակցություն տարբեր ոլորտներում, մասնավորապես` քաղաքային տնտեսության կառավարման ոլորտի բոլոր ուղղություններով փորձի փոխանակման և այլ ծրագրերի շուրջ: