Լուրեր
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը
29.06.2012
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին:
Նախագահը շնորհավորել է դեսպան Ռեիսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա առավելագույն ջանքեր կներդնի ավելի ամրապնդելու հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում խորացնելու բազմաբնույթ համագործակցությունը:
Մուհամմադ Ռեիսին նշել է, որ Իրանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը և վստահեցրել է, որ իր գործունեությամբ հնարավորին կնպաստի Հայաստանի և Իրանի միջև կապերի սերտացմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային փոխգործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: