Լուրեր

Երևանի քաղաքապետն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

18.05.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին:Շնորհակալություն հայտնելով դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների սերտացմանը նպաստելու համար` Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է հատկապես Երևանի և իրանական քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման հարցում դիվանագետի անձնական ներդրումը. <<Վստահեցնում եմ, որ Երևանի և Իրանի գործընկեր քաղաքների միջև առկա ջերմ բարեկամական կապերն ու փոխգործակցությունն ապագայում ևս կշարունակվեն, և քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը դրանք էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ>>,- նշել է քաղաքապետը:Տարոն Մարգարյանը, որպես երկու երկրների քաղաքների միջև հաստատված համագործակցության լավագույն օրինակ, առանձնացրել է Երևանի կանաչապատման և ծաղկային ձևավորման աշխատանքներում ԻԻՀ Թեհրան քաղաքի և Մազանդարան նահանգի հետ արդյունավետ փոխգործակցությունը:Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և քաղաքապետարանի կողմից ցուցաբերվող մշտական աջակցության համար, դեսպանը նշել է, որ Երևանն այս տարիների ընթացքում իր և իր ընտանիքի անդամների համար իրապես դարձել է հարազատ քաղաք ու ըստ այդմ Սեյեդ Ալի Սաղաիյանը իր հերթին վստահեցրել է, որ կշարունակի նպաստել Երևանի և իրանական քաղաքների գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը: Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նորանոր հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա դիվանագիտական գործունեության մեջ: 

 

← Վերադառնալ ցուցակին