Լուրեր

ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարթենսը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին

10.05.2012

 Ձերդ գերազանցություն, ցավով տեղեկացա մայիսի 4-ին ՀՀԿ հանրահավաքի ժամանակ Երեւանում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին, որի հետեւանքով մարդիկ տուժեցին:

 

Ընդունեք իմ կարեկցանքը եւ պատրաստակամությունը` կատարվածի հետեւանքները հաղթահարելու առնչությամբ: Մենք աղոթում ենք տուժածների համար եւ մեր աջակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին եւ մտերիմներին:


Չնայած այդ ցավալի միջադեպին՝ Ձեր կուսակցությունը ընտրությունների արդյունքում գերազանց հաջողություն է արձանագրել: Ավելին՝ Հայաստանի Հանրապետությունում 2012-ի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները հիմնականում ազատ եւ արդար են համարվել, դրանք անցել են բարեփոխված իրավական հիմքով, կազմակերպվել են համընդհանուր արհեստավարժ եւ թափանցիկ միջավայրում, նախքան ընտրությունների օրը:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ անկեղծ շնորհավորանքներն ուղղել Ձեզ:

Շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ջանքերի առթիվ, որոնք նպաստել են այդ ամենին:

Սակայն սա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացների բարելավման շրջանակ չկա, քանի որ ընտրությունների օրը եղել են որոշ խնդիրներ՝ նոր կանոնների կիրառման հետ կապված:

Ուստի, ես կցանկանայի մեծապես խրախուսել Ձեզ, ձեր կառավարությանն ու ՀՀԿ-ին, որպեսզի շարունակեք աշխատել ընտրական գործընթացը, հետեւաբար, երկրում ժողովրդավարությունը բարելավելու ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին