Լուրեր

ՀՀ Նախագահը ծանոթացավ Մարմարիկ ջրամբարի վերականգնման աշխատանքների ընթացքին

02.05.2012

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում այցելեց Մարմարիկ գետի վրա վերաշինված նույնանուն ջրամբար:

 Մարմարիկի ջրամբարի վերականգնումն իրականացվել է Համաշխարհային բանկի «Պատվարների անվտանգության ծրագրի» խնայողությունների հաշվին: Իրականացված մանրակրկիտ ուսումնասիրություների և քննարկումների արդյունքում նախապատվությունը տրվել է ջրամբարը 55 մ պատվարի բարձրությամբ, 24 մլն մ խորանարդ ընդհանուր և 23 մլն մ խորանարդ օգտակար ծավալով վերականգնամն տարբերակին:

Ջրամբարի վերականգնման շինարարական աշխատանքներն ավարտվել են 2011 թվականին: Շինարարության արժեքը կազմել է շուրջ 4,874 մլրդ դրամ, որից Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցները` 3,623 մլրդ դրամ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ` շուրջ 1,251 մլրդ դրամ:

Մարմարիկի ջրամբարը գտնվում է Կոտայքի մարզում` Մարմարիկ գետի վրա: Սկզբնապես այն նախագծած է եղել որպես 64 մ բարձրությամբ, 36,9 մլն մ խորանարդ ընդհանուր և 34,0 մլն մ խորանարդ օգտակար ծավալով ջրամբար: Ջրամբարի շինարարությունն ավարտվել է 1974 թվականի նոյեմբերին: Շինարարության ավարտից անմիջապես հետո` ջրամբարի նախատեսված լցնումից մի քանի օր առաջ, տեղի է ունեցել պատվարի ներքին շեպի նստվածք: Արդյունքում առաջացել է պատվարի գագաթի նստեցում, մինչև 13,5 մ պատվարի 350 մ երկարության վրա: Մոտավորապես 500 հազար մ խորանարդ հողային զանգված տեղաշարժվել է ստորին բյեֆ:

← Վերադառնալ ցուցակին