Լուրեր

«Կոռուպցիան վերացնելու ճանապարհին մենք կիրառելու ենք բոլոր օրինական մեթոդները». ՀՀԿ նախագահ

20.04.2012

 Հայաստանի համայնքների զարգացման ՀՀԿ-ի հիմնական ուղեցույցը «Տարածքային համաչափ զարգացման» ծրագիրն է, որը երկրի զարգացման հիմնական առաջնահերթությունն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 20-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը:

«Սա մեր օրակարգի առաջնային տեղում է: Մենք աշխատում ենք, որ Երևանն ու մարզերը զարգանան հավասարաչափ: Նրանք պետք է սոցիալական ծառայությունների մատուցման նույն ու համաչափ հնարավորությունները ստանան»,- ասաց Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ Հայաստանը թևակոխել է շտապ փոփոխությունների նոր փուլ, որով շտկելու ենք համակարգային թերությունները:

«Մենք դեռևս ճանապարհի կեսին ենք հասել ու աղքատությունը չենք հաղթահարել ամբողջությամբ, այդ թվում` կոռուպցիան վերջնականապես ամրատախիլ արված չէ: Դա կարելի է բնորոշել որպես քաղցկեղ, որի դեմ մենք կիրառելու ենք «վիրահատական» միջամտություն` վերջնականապես հաղթահարելու համար»,- ասաց ՀՀԿ առաջնորդը:

Ելույթից հետո Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ դրեց Ապարանի կենտրոնական հրապարակում գտնվող շախմատի աշխարհի առաջնության 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշարձանին:

Ապարանի բնակիչների հետ հանդիպումից հետո ՀՀԿ նախագահն այցելեց Քուչակի համայնք, որտեղ զրուցեց գյուղացիների հետ, ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին:

← Վերադառնալ ցուցակին