Լուրեր

<<Առողջապահության կազմակերպիչների միավորում>> հասարակական կազմակերպությունը սատարում է ՀՀԿ-ին

10.04.2012

Այսօր` մայիսի 10-ին, <<Առողջապահության կազմակերպիչների միավորում>> հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր կոնֆերանս <<Մատչելի և բարձրակարգ առողջություն>> խորագրով: Կոնֆերանսը վարում էր ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԵՊԲՀ ռեկտոր, վերոնշյալ ՀԿ-ի համանախագահ Դերենիկ Դումանյանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր, <<Առողջապահության կազմակերպիչների միավորում>> հասարակական կազմակերպության համանախագահ Արա Բաբլոյանը, կազմակերպության համանախագահ Արա Մինասյանը, ՀԿ-ի անդամներ, բժիշկներ և այլոք: Կոնֆերանսին առաջինը ելույթով հանդես եկավ <<Առողջապահության կազմակերպիչների միավորում>> հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սմբատ Դաղբաշյանը` ներկայացնելով միավորման ծավալած գործունեությունը, ձեռքբերումները, առաջիկա ծրագրերը: Վերջինս կարևորեց այն հանգամանքը, որ միավորման և ՀՀԿ-ի մոտեցումները համահունչ են և իրենք հետամուտ են նրա կողմից իրականացվող ծրագրերին:
<<Առողջապահության կազմակերպիչների միավորում>> հասարակական կազմակերպությունը` իր շուրջ 20 հազար անդամներով, առողջապահության ոլորտում ամենաներկայացուցչական կառույցն է, որտեղ ներգրավված են ոլորտի կազմակերպիչներ, անվանի բժիշկներ, առաջատար մասնագետներ, երիտասարդ բուժաշխատողներ:
Հասարակական կազմակերպությունն ակտիվ մասնակիցն է եղել մեր երկրի վերջին 5 տարիների առողջապահության ոլորտում իրականացվող գործընթացներին: Այսուհետ ևս հասարակական կազմակերպությունը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը և նպատակներին` այն է` աջակցել առողջապահության ոլորտի զարգացմանը, նպաստել ՀՀ-ում ազգաբնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարձրացմանը և առողջապահական ծառայությունների մատչելիությանը, առավել ակտիվ մասնակցել ՀՀ-ում առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման և տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների, նորմատիվների, մասնագիտական չափորոշիչների մշակմանն ու ներդրմանը: Բոլոր ծրագրերը շարունակական են և միտված են մեր ազգաբնակչության առողջության պահպանմանը:
Ելնելով վերոնշյալից և նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում նախատեսել է առողջապահական համակարգի իր` <<Առողջապահության կազմակերպիչների միավորում>> հկ-ի ծրագրերին համահունչ բարեփոխումներ և առկա խնդիրների լուծման հստակ ճանապարհներ` հայտարարեց, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններին <<Առողջապահության կազմակերպիչների միավորում>> հասարակական կազմակերպությունը սատարում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և իր բոլոր անդամներին ու համակիրներին կոչ է անում իրենց քվեն տալ նրա օգտին: 

← Վերադառնալ ցուցակին