Լուրեր

Մայիսի 9-ին Ստեփանակերտում կանցկացվի հզոր զորահանդես

27.03.2012

 ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մայիսի 9-ին տեղի կունենա զորահանդես՝ նվիրված Շուշի քաղաքի ազատագրման և պաշտպանության բանակի կազմավորման 20-րդ տարեդարձերին:
«Պաշտպանության բանակի ուժերի ներգրավմամբ անցկացվելու է հզոր զորահանդես: Այն գերազանցելու է նախորդ երեք շքերթների հնարավորություններին և միջոցներին: Ներկայացվելու են տարբեր զինատեսակներ և զրահատեխնիկա»,-ասաց ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը Tert.am-ի հետ զրույցում: Նա այլ մանրամասներ չցանկացավ հաղորդել շքերթի մասին՝ ասելով, որ չեն ցանկանում բոլոր անակնկալների մասին տեղեկացնել հանրությանը:
Այն հարցին, թե մոտավորապես քանի զինվոր է մասնակցելու զորհանդեսին, Սենոր Հասրաթյանը չցանկացավ պատասխանել: «Միայն ասեմ, որ շքերթին մասնակցելու է հայ ժողովրդի մի մասը, պարզապես կեսը դիտողի, մյուսներն էլ մասնակցի կարգավիճակով»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 1992թ-ին մայիսի 9-ին Արցախյան հերոսամարտի ժամանակ ազատագրվեց Շուշի բերդաքաղաքը:

Tert.am

← Վերադառնալ ցուցակին