Լուրեր

ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին համաձայնության գալ` հիմք ընդունելով մադրիդյան սկզբունքները

06.03.2012

ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը մադրիդյան սկզբունքներին և կոչ անում Հայաստանին և Ադրբեջանին համաձայնության գալ այս սկզբունքների շուրջ` որպես խաղաղություն հաստատելու հիմք: Նման հայտարարությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում հանդես եկավ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը:
«Ինչպես գիտեք, Եվրոպական միությունը շատ մեծ կարևորություն է տալիս խաղաղության և կայունության ամրապնդմանն ու հաստատմանը»,- նշեց Ռոմպույը` այս համատեքստում կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը:
«Շփման գծում լարվածությունը մտահոգություն է հարցում ԵՄ-ում, ուստի անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմի ամրապնդման և լարվածությունից խուսափելու համար»,- ընդծեց Եվրոպական խորհրդի նախագահը:
Նա նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին Եվրոպական միություն այցելելու համար և հույս հայտնեց,որ ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսին Երևանում:

armenpress.am

← Վերադառնալ ցուցակին