Կուսակցության կանոնադրությունը
Կանոնադրությունում սահմանվում են կուսակցության անվանումը, խորհրդանիշների նկարագրությունը, խնդիրները եւ նպատակները, անդամների իրավունքները եւ պարտականությունները, կուսակցությանն անդամակցելու եւ անդամությունը դադարեցնելու պայմաններն ու կարգը, կառուցվածքը, առանձնացված ստորաբաժանումների ստեղծման եւ կազմալուծման կարգերը, առանձնացված ստորաբաժանումների ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների ձեւավորման կարգերը, լիազորությունները եւ դրանց ժամկետները, բացառապես կուսակցության բարձրագույն մարմնին ենթակա եւ հաշվետու ղեկավար մարմնի ձեւավորման կարգը եւ լիազորությունները, կանոնադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կարգը, դրամական միջոցների եւ գույքի ձեռքբերման աղբյուրները, գույքը կառավարելու՝ կուսակցության տարածքային ստորաբաժանումների իրավունքները, լուծարման կարգը եւ այլ իրավական-կազմակերպական մեխանիզմներ։