Կուսակցության խորհուրդը

Ստեփանյան Ռազմիկ Անուշավանի

Ստեփանյան Ռազմիկ Անուշավանի

Ծնվել է 1942թ. փետրվարի 14-ին Երևան քաղաքում:

1959թ. ավարտել է Երևանի թիվ 57 միջնակարգ դպրոցը:

1964թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:

1964-1966թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1966-1979թթ. աշխատել է «Սպարտակ» կամավոր մարզական ընկերությունում՝ որպես ավագ մարզիչ, միաժամանակ (համատեղությամբ) ՀՀ կապի նախարարությունում, որպես ֆիզկուլտուրայի-մասսայական աշխատանքների գծով գլխավոր մասնագետ:

1979-1982թթ. աշխատել է որպես «Սպարտակ» կամավոր մարզական ընկերության ուսումնասպորտային բաժնի վարիչ:

1982-1987թթ. աշխատել է նույն կազմակերպությունում՝ որպես փոխնախագահ:

1987թ. ընտրվել է «Սպարտակ», «Բուրեվեստնիկ», «Աշխատանք», «Զենիթ» մարզական ընկերությունների կողմից կազմավորված «Հայաստան» մարզական միության փոխնախագահ:

1991թ. ընտրվել է «Հայաստան» մարզական միության նախագահ:

1956թ. պարապել է հունա-հռոմեական ոճի ըմբշամարտով: Հայաստանի ազգային հավաքական թիմի կազմում հանդես է եկել ինչպես միութենական, այնպես էլ միջազգային առաջնություններում: Հայաստանի Հանրապետության և միութենական մրցաշարերի հաղթող և մրցանակակիր է: 1963թ. լրացրել է ԽՍՀՄ սպորտի վարպետի նորման:

ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի վաստակավոր աշխատող:

2003թ. շնորհվել է ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչում:

Հասարակական կարգով  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահն է, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ:

1998թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:

2002թ. ընտրվել է ՀՀԿ Ֆիզկուլտուրայի և սպորտի խորհրդի նախագահ:

2006թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:

2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: