Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանի գլխավորությամբ: Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչները Հանրապետության Նախագահին ներկայացրել են Հայաստանում, ԼՂՀ-ում և աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներում կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջիկա նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ հայրենիքում և արտերկրում պատրաստ են շարունակելու իրենց ծառայությունն ի նպաստ... ավելին →
Երևանի քաղաքապետը մասնակցել է Վարշավայի <<Հայկական պուրակի>> անվանակոչման հանդիսավոր արարողությանը
Լեհաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Լեհաստան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության նախագահի և պատվիրակության մյուս անդամների հետ մասնակցել է Վարշավայի պուրակներից մեկը <<Հայկական պուրակ>> անվանակոչելու հանդիսավոր արարողությանը: Պուրակի անվանակոչման որոշումն ընդունվել էր Վարշավայի քաղաքային խորհրդի կողմից՝ ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության: Հանդիսավոր արարողության... ավելին →
Ի պատիվ պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու անունից երեկ երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք: Նախագահ Սերժ Սարգսյանն իր բաժակաճառում շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար, ապա անդրադարձել դարերի խորքից եկող հայ-լեհական բարեկամությանը, պատմական սերտ առնչությունների վրա կառուցված միջպետական հարաբերություններին և Լեհաստանի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԼԵՀԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ՀԵՏ
Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Զամոսչի քաղաքապետարանի «Կոնսուլատ» դահլիճում հանդիպում է ունեցել լեհահայ համայնքի պատվիրակների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցների առջև հանդես է եկել ելույթով: Երեկոյան ավարտելով պաշտոնական այցը Լեհաստան՝ Նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Լեհաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Սիրելի՛... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր այցելել է Լյուբելեցկի մարզ՝ Լյուբլին քաղաքի հարևանությամբ գտնվող Մայդանեկ նախկին համակենտրոնացման ճամբար, որն այժմ վերածվել է թանգարանային համալիրի: Պատվո պահակախմբի ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը համալիրի դամբարանում ծաղկեպսակ է դրել հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել համակենտրոնացման ճամբարում նացիստների կողմից վայրագաբար ոչնչացված տասնյակ հազարավոր մարդկանց հիշատակին և գրառում... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՍՊԱՆԱՑԻ ԳՐՈՂ ԳՈՆՍԱԼՈ ԳՈՒԱՐՉԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է իսպանացի գրող Գոնսալո Գուարչին, ում Հայոց ցեղասպանության թեմայով փաստագրական երեք վեպերի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը օրերս է տեղի ունեցել Երևանում: Գոնսալո Գուարչի եռագրությունը՝ «Հայկական տոհմածառը», «Հայոց կտակ» և «Սպիտակ լեռը», ներկայացնում է ոչ միայն 1915թ. ողբերգական իրադարձությունները, այլ նաև քաղաքական այն դրդապատճառները, որոնք հանգեցրել են ցեղասպանությանը: Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը... ավելին →