Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՍՅԱՈՅՈՒ ԺԱՈՅԻՆ09.07.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՍՅԱՈՅՈՒ ԺԱՈՅԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահի տեղակալ Սյաոյու Ժաոյին: Նախագահը կարևորել և բարձր է գնահատել ԱԶԲ-ի առաքելությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ ասիական տարածաշրջանում: Բանկի նախագահի տեղակալի կանոնավոր բնույթ կրող այցելությունները Հայաստան, Սերժ Սարգսյանի խոսքով, վկայում են ԱԶԲ-ի հետ մեր երկրի ընդլայնվող հարաբերությունների մասին: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Սյաոյու Ժաոյի ներկայիս այցը, ինչպես և նախորդները, արդյունավետ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ06.07.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Քննարկման է ներկայացվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ պետական մշակութային քաղաքականության հիմնախնդիրներից ու Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգից մինչև Երևան քաղաքի պատմամշակութային շինությունների ժառանգության պահպանման հիմնախնդիրներ և հեռահաղորդակցության ոլորտի արդիականացմանն ուղղված առաջարկություններ: Նկատի առնելով տարբեր ոլորտներ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԲԱՑՄԱՆԸ06.07.2013

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԲԱՑՄԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել Ոստիկանության նորաբաց վարչական շենքում, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին և անձնակազմի համար ստեղծված աշխատանքային պայմաններին՝ հագեցած անհրաժեշտ գրասենյակային տեխնիկայով և կահույքով, ժամանակակից կապի համակարգով, գործառնական պահանջներին լիարժեք համապատասխանող հերթապահ մասով, նիստերի և... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ05.07.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հուլիսի 5-ն իսկապես պատմական օր է մեզ համար: Այդ օրը մեր ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը: Բայց նաև պարզ էր բոլորի համար, որ հանրաքվեով մեկ օրում ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետություն չեն դառնում: Դա երկար ճանապարհ է և լուրջ գործընթաց: Մեր երկրի Հիմնական օրենքը կոչված է երաշխավորելու մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Մենք, որպես պետություն և որպես... ավելին →

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ Ի ՊԱՏԻՎ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ03.07.2013

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ Ի ՊԱՏԻՎ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը ի պատիվ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցների՝ կազմակերպել է ընդունելություն: ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ02.07.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց Միացյալ Նահանգների ժողովրդին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ: Հանրապետության Նախագահը տոնի կապակցությամբ նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային:   ավելին →