Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մինսկում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Պետությունների հարգելի՛ ղեկավարներ, Ես նույնպես կցանկանայի շնորհակալություն հայտնել Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոյին՝ ցուցաբերած հյուրընկալության և ջերմ ընդունելության համար:... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հարգելի՛ գործընկերներ, Վերջին տասնամյակում արդեն բարի ավանդույթ է դարձել Բելառուսում մեր երկրների համար կարևոր որոշումների կայացում: Մինսկի ներկայիս գագաթնաժողովը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, բացառություն... ավելին →
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ ի թիվս այլ փաստաթղթերի ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել պետությունների ղեկավարներին` այդ գործընթացին քաղաքական աջակցության համար և վստահեցրել, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ կվերաբերի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: Նախագահը հույս է հայտնել, որ... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԼԵՆԻ ԹԵՈԽԱՐՈՒՍԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին: Ողջունելով հյուրին՝ Նախագահն ընդգծել է, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են քննարկելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարը, անդրադառնալու նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի գործունեությունը՝... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Էջմիածին՝ մասնակցել քաղաքի տոնի՝ Էջմիածնի 2699-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին: Մինչ այդ, Հանրապետության Նախագահը նախ այցելել է Ս. Հռիփսիմե եկեղեցի, մոմ վառել, ապա տոնակատարությանը մասնակցող էջմիածինցիների ու քաղաքի հյուրերի հետ այցելել է Կոմիտասի անվան մշակույթի պալատ, մասնակցել Էջմիածնի տոնին նվիրված հանդիսավոր նիստին: Սերժ Սարգսյանը մշակույթի հիմնանորոգվող պալատի երկրորդ հարկում դիտել է քաղաքի տոնի կապակցությամբ բացված ցուցահանդեսը,... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԹՈՄԱՍ ԲԱԽԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն և ՄՕԿ-ի մի շարք պաշտոնյաներ: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, վստահություն հայտնել, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի այցը Հայաստան նոր խթան կհաղորդի Հայաստանում սպորտի զարգացմանը: ՀՀ Նախագահը և ՄՕԿ նախագահը երկուստեք... ավելին →