Նախագահ

Տեղի է ունեցել ՀՀԿ Դիլիջան քաղաքի շրջանային կազմակերպության թիվ 1 ս/կ հաշվետու ընտրական ժողովը

19.04.2014

ՀՀԿ Դիլիջանի թիվ 12 սկզբնական կազմակերպության 63 անդամներից ժողովին մասնակցում են 48, բացակայում են 15 անդամներ:

Ժողովին մասնակցում են նաև ՀՀ , ՀՀԿ նախագահ Ս. Սարգսյանը, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռ. Թադևոսյանը, ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի նախագահ Ա. Ղուլարյանը և ՀՀԿ Դիլիջանի շրջանային խորհրդի նախագահ Ա. Սանթրոսյանը:

Ժողովի հաստատմանն է ներկայացում հետևյալ օրակարգը՝

  • Սկզբնական կազմակերպության հաշվետվություն 2013թ. կատարված աշխատանքների մասին,
  • Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
  • ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակի ընտրություն
  • Այլ հարցեր


Հաշվետվությունը ներկայացնում է Ս/Կ նախագահ Ա. Հարոյանը:
Երրորդ հարցի շրջանակներում ՀՀԿ անդամ Վահե Հովհաննիսյանը առաջարկեց Ալբերտ Հարոյանի թեկնածությունը որպես ս/կ նախագահ:Ալբերտ Հարոյանն առաջաարկեց Էդվարդ Բաբինյանի և Արսեն Ալիխանյանի թեկնածությունները որպես սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ:Երրորդ հարցի շրջանակներում Գոհար Դավթյանը առաջարկեց ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Քնարիկ Սուրենի Ուլիխանյանին:


 

← Վերադառնալ ցուցակին