Ելույթներ և ուղերձներ
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել է կրթական նոր ծրագիր
10.11.2025
Ուշադրություն
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել է կրթական նոր ծրագիր՝ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ դասընթացներ:
Դասընթացները բաղկացած են
Լրագրության,
Հեռուստատեսային լրագրության,
Ինֆորմացիոն անվտանգության,
Քաղաքագիտության,
Պրակտիկ լրագրության
Մեդիագրագիտության
Ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների և այլ թեմաներով դասախոսությունների շարքից:
Դասընթացը ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական, պրակտիկ և ինտերակտիվ պարապմունքներ։
Բավարար մասնակցություն ապահոված մասնակիցները դասընթացի ավարտին կստանան հավաստագրեր։
Մասնակցության համար լրացրեք ստորև ներկայացված դիմում-հայտը՝ https://forms.gle/2aNxW1oUYWKva2J19
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի դեկտերմբերի 1-ը։
Հարցերի դեպքում ՝ +37493123757
