Ելույթներ և ուղերձներ
Երբ առավոտյան ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթ էի ունենում քաղբանտարկյալների և այլախոհների նկատմամբ հետապնդումների թեմայով Սրբազանի նկատմամբ անօրինական վճիռը դեռ չէր հրապարակվել
03.10.2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գերել է․
«Երբ առավոտյան ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթ էի ունենում քաղբանտարկյալների և այլախոհների նկատմամբ հետապնդումների թեմայով Սրբազանի նկատմամբ անօրինական վճիռը դեռ չէր հրապարակվել:
«Մեծարգո՛ նախագահող, հարգելի՛ գործընկերներ,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին՝ այս կարևոր հարցին անդրադառնալու համար և ,մասնավորապես, մեր պատվիրակության անդամ պարոն Արմեն Գևորգյանի դեպքը հիշատակելու համար։ Անդամ երկրների կողմից ԵԽԽՎ պատգամավորների նկատմամբ երկրից բացակայելու սահմանափակումները անընդունելի են։ Դրանք հակասում են մեր կառույցի արժեքներին։
Բայց ինչպե՞ս մենք հասանք այս վիճակին։
Ես կփորձեմ պատասխանել այս հարցին։ Մենք այս վիճակին հասանք, որովհետև ինչ-որ պահի ժողովրդավարության պահապանները՝ ԵԽԽՎ-ն և այլ միջազգային կազմակերպությունները, «քնած էին» կամ «քնած էին ձևացնում»։ Եվ հիմա մենք չպետք է կենտրոնանանք միայն ԵԽԽՎ պատվիրակների երկրից բացակայելու սահմանափակումների վրա։ Դա շատ եսասիրական մոտեցում կլիներ։ Մենք պետք է գնանք անդին։
Ինչպես ես նշել էի զեկուցողի հետ Երևանում մեր հանդիպման ընթացքում՝ մեր խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը և բազմաթիվ այլ ընդդիմադիր պատգամավորներ չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները երկրից բացակայելու քաղաքական դրդապատճառներով սահմանափակումների արդյունքում։ Նրանք պետք է դատավորից կամ քննիչից թույլտվություն ստանան՝ արտասահման մեկնելու և իրենց երկիրը ներկայացնելու համար։ Այսինքն՝ իրականացնելու համար այն աշխատանքը, որի համար ժողովուրդն ընտրել է նրանց։ Եվ այդ թույլտվությունները միշտ չէ, որ տրվում են։
Բայց նրանք համեմատաբար բախտավոր են, որովհետև մեր գործընկերը՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը, Դավիթ Գալստյանը, արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանը և Միքայել Աջափահյանը, բարերար Սամվել Կարապետյանը և մոտ 30 այլ քաղաքական բանտարկյալներ մեր երկրում կալանքի տակ են։
Ուստի մենք պետք է պայքարենք պատճառների, այլ ոչ թե ախտանիշների վերացման համար։
Շնորհակալություն» »։