Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը կրճատել է մեկ ամսով. Տիգրան Աթանեսյան
26.08.2024
Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է պաշտպաններիս վերաքննիչ բողոքները Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը հերթական անգամ 3 ամսով երկարացնելու որոշման դեմ և այն կրճատել է մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը»: