Ելույթներ և ուղերձներ
Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ հաղթահարելու այս ծանր փորձությունը. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն
20.05.2024

Խորը վշտակցություն ենք հայտնում ուղղաթիռի ողբերգական վթարի հետևանքով Իրանի իսլամական հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի, Իրանի պաշտոնատար այլ անձանց և ուղղաթիռի անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ։
Ցավակցության և զորակցության խոսքեր ենք փոխանցում զոհվածների հարազատներին և բարեկամ Իրանի ժողովրդին: Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ հաղթահարելու այս ծանր փորձությունը:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն