Ելույթներ և ուղերձներ

ՀՀԿ Գործադիր մարմինն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին

23.03.2024

 Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում սույն թվականի մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին և մեր երկրի դաշնակից Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին: 

 

Քաղաքացիական անձանց դեմ իրականացվող նման վայրագ հանցագործությունները չունեն և չեն կարող ունենալ արդարացումներ: 
 
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում:
 

← Վերադառնալ ցուցակին