Ելույթներ և ուղերձներ
«Նոր» ավտոբուսներ Երեւանում
29.02.2024

Մայրաքաղաքում վերջին օրերին «նոր» ավտոբուսներ են հայտնվել կամ մայրաքաղաքային տրանսպորտը նոր «զարդարանք» է ձեռք բերել: Օրեցօր ավելանում են ավտոբուսները եւ միկրոավտոբուսները՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» մակագրությամբ եւ արդեն տեւական ժամանակ կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործիչների նկարներով: Քաղաքային տրանսպորտում քաղբանտարկյալների եռյակում են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, Վանաձորի նախկին՝ ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: