Ելույթներ և ուղերձներ

Այսօր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի անունից ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը հանդիպում եմ ունեցել դեսպանության քաղաքական հարցերով կցորդ Մարի Բուչաղջյանի հետ

04.12.2023

 Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի անունից ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը հանդիպում եմ ունեցել դեսպանության քաղաքական հարցերով կցորդ Մարի Բուչաղջյանի հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Ա.Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդման ու նրա կալանավորման մանրամասները, ինչպես նաև դրանց քաղաքական բնույթը հիմնավորող փաստերը։ Բացի այդ, անդրադարձ եմ կատարել այլ քաղբանտարկյալների գործերին»։

← Վերադառնալ ցուցակին