Ելույթներ և ուղերձներ

Այսօր քննչական կոմիտեից ստացա պաշտոնական ծանուցում, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը ավարտվել է․ Տիգրան Աթանեսյան

24.08.2023

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 « Այսօր քննչական կոմիտեից ստացա պաշտոնական ծանուցում, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը ավարտվել է և վաղը կարող ենք ծանոթանալ քրեական վարույթի նյութերին:

Այս առումով մի բան է հետաքրքիր՝ 9 օր առաջ դատարանում, երբ քննարկվում էր Արմենի կալանքի երկարաձգման հարցը, որպես դրա հիմնավորում քննիչը վկայակոչում էր այն, որ քրեական վարույթով դեռևս պետք է կատարվի հսկայածավալ քննություն, իսկ դատարանը դա համարեց հիմնավոր փաստարկ: Փաստորեն, ոչ մի քննություն էլ չկար կատարելու, պետք էր պարզապես Արմենին պահել անազատության մեջ:
Թարմացում.
 
Հաշվի առնելով, որ այս տեղեկությունը ստացվեց այն ընթացքում, երբ դեռ չի լրացել Ա.Աշոտյանի կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու դատարանի որոշման բողոքարկման 10-օրյա ժամկետը (որոշումը կայացվել է 15.08.2023թ., իսկ վերաքննիչ բողոքը ներկայացրել եմ 17.08.2023թ.) ապա օգտվելով քրեական դատավարության օրենսգրքի 355 հոդվածի 3-րդ մասով սահմանված հնարավորությունից՝ այսօր Արմենին կալանքի տակ պահելու ժամկետի երկարաձման որոշման դեմ ներկայացրել եմ հավելյալ հատուկ վերանայման վերաքննիչ բողոք, որի հիմքն է վերը նշածը՝ քննիչը փաստացի սխալ տեղեկատվություն է հայտնել դատարանին, որն էլ իր հերթին այն ընդունել է որպես վերջնական ճշմարտություն»։

← Վերադառնալ ցուցակին