Ելույթներ և ուղերձներ

«Ձեզ նման սկզբուքային և անվախ գործիչները ուշ կամ կանուխ պիտի վերադառնան մեծ քաղաքականութիւն: Մենք ձեր կողքին ենք». Յակոբ Պէտիրեանը՝ Արմեն Աշոտյանին

25.07.2023

 Սիրելի Պրն. Աշոտեան, սրտանց կը շնորհաւորեմ ձեր ծնունդը և կը մաղթեմ, որ շուտով արդարութիւնը յաղթանակէ և կրկին ազատութեան մէջ ըլլաք, ծառայելու համար Հայրենիքին: Այս ազգակործան և անհայրենիք վարչախումբը անպայման պատասխան պիտի տայ օր մը իր կատարած ազգադաւ գործերուն համար:

Ձեզ նման սկզբուքային և անվախ գործիչները ուշ կամ կանուխ պիտի վերադառնան մեծ քաղաքականութիւն: Մենք ձեր կողքին ենք: Կը յիշենք, որ Դուք ձեր նախարար եղած շրջանին մեծապէս նպաստեցիք Հայրենիք-Սփիւռք համագործակցութեան: Քաջ եղէք և ամուր մնացէք։

 

Յակոբ Պէտիրեան.
Քուէյթ.
Սփյուռքահայ գործիչ

168.am

← Վերադառնալ ցուցակին