Ելույթներ և ուղերձներ
Այսօր բացարկ եմ ներկայացրել դատավորին․Տիգրան Աթանեսյան
14.07.2023

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչպես գրել էի մի քանի օր առաջ, քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքը քննվելու է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արթուր Նահապետյանի կողմից:
Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը իրականացնում է երկրի ղեկավարի ղեկին հայտնված մի կենդանի, ում անունը իմ էջում որոշել եմ էլ երբեք չգրել՝ առնվազն հիգիենայի նկատառումներից ելնելով:
Քաղաքական հետապնդումը անմիջականորեն իրականացնում է Ա.Քարամյանը, ում մտերիմ ընկերը և սանիկն է հանդիսանում նշված դատավորը:
Այդ հիմնավորմամբ այսօր բացարկ եմ ներկայացրել դատավորին:
Իհարկե, միամտություն չունեմ մտածելու, որ բացարկը դատավորի կողմից կընդունվի կամ վերաքննիչ բողոքը կարող է բավարարվել:
Արմեն Աշոտյանի ազատության գրավականը դա նրա և նրան աջակցող մարդկանց անզիջուն պայքարն է, որը կստիպի հակահիգիենիկ կենդանուն ազատել Արմենին և հեռանալ երկրի ղեկավարի ղեկից»: