Ելույթներ և ուղերձներ
Ազատություն Աշոտյանին
06.07.2023

Առաջ էլ էր իշխանությունը հետապնդում իր հակառակորդներին եւ անգամ բանտարկում էր նրանց, բայց նման անամոթություն, ես կասեի` անպատկառություն, չէր դրսեւորում: 2 տարի բանտում գտնվող Դավիթ Տոնոյանն ու Մամիկոն Ասլանյանը, Միքայել Արզումանյանն ու Գրիգորի Խաչատուրովը` դրա վառ ապացույց: Բայց եթե այս անձինք ինչ-որ պետական պաշտոններ են զբաղեցրել, ինչ-որ տնտեսական, ռազմական եւ այլ հիմքեր կարելի է փորձել հորինել նրանց հետ կապված, ապա քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանի դեմ ծավալված հետապնդումը պետական կառույցների, իրավապահների եւ նրանց վերադասի բացահայտ լկտիության եւ ամենաթողության խայտառակ դրսեւորում է, որը ոչ մի սահմաններում չի տեղավորվում: Եվ դա բոլորն են հասկանում` անգամ անհույս նիկոլականները, ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին մինչեւ հոգու խորքն ատողները, նախկինների վերադարձից անասնական վախ ունեցողները: