Ելույթներ և ուղերձներ
Այս պահին ՀՀ իշխանությունն առանց որևէ երաշխիքի բանակցում է Արցախի բնակչության՝ Ադրբեջանի կազմում հայտնվելու հարցը. Հայկ Մամիջանյան
13.06.2023
Այսօր ԱԺ ամբիոնից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հիշեցրեց՝ մեկը կար, որ մոտ 5 տարի առաջ Հանրապետության հրապարակից խոստանում էր՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կարծիք է հարցնելու հենց նույն հրապարակից։
«Սակայն անցան տարիներ ու զարմանալիորեն, հեչ իրեն նման չէ՝ Նիկոլ Փաշինյանը ստեց»,- ԱԺ ամբիոնից հեգնեց Հայկ Մամիջանյանը և որպես ապացույց՝ հնչեցրեց մի քանի դրվագ։
Հայկ Մամիջանյանի նշեց, որ մի քանի ամիս առաջ ՀՀԿ փոխնախագահը հրապարակել էր բանակցային գործընթացի սկզբունքները։
«Երևի ՔՊ-ում էլ պաշտոնյա չմնաց, որ փորձի հերքի, բայց իրականում՝ իմանալով, որ դա ճշմարտություն է, սեթևեթանքով, հետագայում դա, պարզվեց՝ ճշմարտո ւթյուն է։ Դրանից հետո ես հրապարակեցի միջազգային իմ աղբյուրներից ստացված տեղեկությունները, որ իրապես սեղանին բանակցվող տարբերակը ենթադրում է Ղարաբաղի հայտնվելն Ադրբեջանի կազմում։ Այդ ժամանակ հերքել էլ չէին փորձում, որովհետև ակնհայտ էր։
Երբ խոսվում էր Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մասին, մենք անդադար պնդում էինք, որ այդ բանակցությունները լինելու են ուղղահայաց՝ Ադրբեջանի պահանջով, այլ ոչ թե՝ հորիզոնական տիրույթում, նորից հերքումներ էին փորձում անել, իրականությունը տեսնում ենք հիմա։ Եվս մեկ հայտարարություն, որը, ցավոք, իրականություն է. իմ տեղեկություններով՝ այս պահին Հայաստանի իշխանություններ կոչվածը բանակցում է առանց որևէ երաշխիքի՝ Արցախի բնակչության՝ Ադրբեջանի կազմում հայտնվելու հարցը։ Չնայած, ըստ ադրբեջանական կողմի, լավագույն երաշխիքը լինելու է Ադրբեջանի Սահմանադրությունը։ Հասկանո՞ւմ եք՝ մենք ինքնորոշման իրավունքից ուր ենք հասել»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան
168.am